Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել»

«Չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել»
07.02.2014 | 15:45

Այսօր Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց 2014 թվականի մշակույթի ոլորտի գերակա ուղղություններն ու խնդիրները` պատասխանելով նաև լրագրողների հարցերին:

«Ի՞նչ ընթացքի մեջ են Համազգային պետական թատրոնի շենքի հարցը, մշակութային օջախների վերանորոգման խնդիրը, մասնավորապես` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի, որը մասնակի նորոգվել է 2005-ին, բայց հրատապ է մնացել հիմնանորոգման խնդիրը»: Անդրադառնալով irates.am-ի սույն հարցերին` մշակույթի նախարարն ասաց, որ իրենք են առաջինը խոսում այն մասին, թե ինչ հարցեր դեռևս ունեն լուծելու, և եթե վերջին տարիների վերանորոգումներին հետևեք, կտեսնեք, որ պետությունը քայլ առ քայլ բոլոր մշակութային կազմակերպությունները կարգի է բերում` վերանորոգում է, արդիականացնում: «Ինչպես օրիանակ գրականության և արվեստի թանգարանը, որի տեղը գուցե շատերը չգիտեն, բայց մեր կարևորագույն թանգարաններից մեկն է»,- ընդգծեց նախարարը` լրագրողներին հորդորելով պրոպագանդել թանգարանը: Հավելեց նաև, որ անցյալ տարի չի հաջողվել Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը վերականգնել, իսկ այս տարի ծրագիրը, որպես առաջնահերթություն, ներկայացրել են քաղշիննախարարությանը:
«Մենք ունենք հարցեր որոնք ժամանակի ընթացքում պետք է լուծվեն, բայց այդ հարցերի մեջ կան առաջնահերթություններ, օրինակ Դեմերճյանի տուն-թանգարանը, Մերկուրովի տուն- թանգարանը Գյումրիում: Ինչ վերաբերում է Սոս Սարգսյանի թատրոնին, երբ բոլոր գումարները հայթայթվեն, ծրագիրը կմեկնարկի, որովհետև մենք չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր հարցերը լուծվում են, ոչ մի հարց, այդ իմաստով, առկախ չի մնում»,- ասաց նախարարը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ